Նյու-Դելի քաղաքում ավարտվեց Համադաշնության խաղերը, որտեղ մեդալների քանակով առաջին տեղը զբաղեցրեց Ավստրալիայի հավաքականը` նվաճելով 74 ոսկե մեդալ: Հնդկաստանը 38 ոսկե մեդալով նվաճեց երկրորդ տեղը` շրջանցելով Անգլիային:
Մասնագետների կարծիքով, խաղերը հաջող անցան` չնայած դրա կազմակերպման հետ կապված մտահոգություններին, որ հնչում էին խաղերից առաջ: Դրան նպաստեց նաև այն փաստը, որ հնդիկ մարզիկները բավականին լավ ելույթ ունեցան և ընդհանուր հաշվարկով գրավեցին երկրորդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ մինչև խաղերի սկիզբը մի շարք լուրջ խնդիրներ առաջացան մարզադաշտերի և մարզավանների շահագործման հետ: