«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ շուտով նոր պայմանագիր կստորագրի կատալոնական ակումբի հետ:
«Դեռ չգիտեմ գործող պայմանագրիս ժամկետի երկարաձգման ստույգ ժամկետը, բայց գիտեմ, որ դա տեղի կունենա շուտով: Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես երազել եմ: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս:
«Բարսելոնա»-ում խաղաղ մթնոլորտ է տիրում: Բոլորս ընկերներ ենք: Հանգիստ ենք, միասնական: Դա է հաղթանակների գրավականը: Երջանիկ եմ «Բարսելոնա»-ում»,- AS-ը մեջբերում է Նեյմարի խոսքերը:










































