Իտալական «Ուդինեզե»-ի լեգենդար հարձակվող Անտոնիո Դի Նատալեն խոսել է Թուրինի «Յուվենտուս»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինի մասին:
«Իգուաինն աշխարհի լավագույն հարձակվողն է: Նրա տարիքը և փորձը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ նա միակ ֆուտբոլիստն է, որը կարող է գերազանցել ինձ:
Եթե որևէ անակնկալ բան տեղի չունենա, ապա վստահ եմ՝ «Յուվենտուս»-ն այս տարի ևս Իտալիայի առաջնության չեմպիոն կհռչակվի», – ասել է Դի Նատալեն:








































