Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն ևս նախապատրաստվում է 2013/14թթ մրցաշրջանին: Ակումբն ընկերական խաղ անցկացրեց շվեդական «Համարբյու» ակումբի դեմ:
Խաղի ժամանակ հետաքրքիր դրվագ գրանցվեց: Զլատան Իբրահիմովիչն, ով սովորաբար աչքի է ընկնում ագրեսիվ ու կոպիտ գործողություններով, չստացված հնարքից հետո գրկախառնվեց հակառակորդին: Իբրան անճանաչելի էր: