Thursday, 02 07 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները

Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Խարկով քաղաք՝ մարտի դաշտում իրավիճակը բնութագրելով որպես «չափազանց բարդ»։ Որոշում է կայացվել ուժեղացնել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական Telegram ալիքում։

«Այսօրվա դրությամբ Խարկովի մարզում իրավիճակն, ընդհանուր առմամբ, վերահսկելի է, մեր զինվորները զգալի կորուստներ են տալիս զավթիչներին։ Բայց ուղղությունը մնում է չափազանց բարդ․ մենք ուժեղացնում ենք մեր ստորաբաժանումները», – գրել է Զելենսկին հրամանատարների, զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների և մարզի իշխանությունների հետ հանդիպումից հետո։

Ռուսական զորքերը Խարկովի մարզի սահմանամերձ շրջաններում ինտենսիվ մարտեր են մղում մայիսի 10-ից։ Գնդակոծությունների պատճառով մարզից մի քանի հազար մարդ է տարհանվել։ Հատկապես ծանր մարտեր են ընթանում Վոլչանսկ քաղաքի մոտ։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ վերջին օրերին հնարավոր է եղել կայունացնել իրավիճակը և ռուսական ուժերին թույլ չտալ գրավել քաղաքը։

Ռուսաստանն իր հերթին հաղորդել է, որ հարձակման սկզբից ի վեր մարզում վերահսկողության տակ է առել 12 գյուղ։ Այժմ, ըստ ռուսական լրատվամիջոցների, ՌԴ ուժերը փորձում են գրավել Լիպցի գյուղը, որը գտնվում է Խարկովից 30 կմ հեռավորության վրա։

Մարտի դաշտում իրավիճակի վատթարացման պատճառով Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին հետաձգել է իր օտարերկրյա այցերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում