Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ Ադրբեջանը միջամտում է Նոր Կալեդոնիայում (Խաղաղ օվկիանոսում ֆրանսիական անդրծովյան տարածք) տիրող իրավիճակին՝ աջակցելով քաղաքական շարժումներին, որոնք պաշտպանում են կղզու անկախությունը Ֆրանսիայի Հանրապետությունից։ Այդ մասին Դարմանենը հայտարարել է France 2 հեռուստաալիքի եթերում։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա սա երևակայություն չէ, սա իրականություն է։ Ցավում եմ, որ Նոր Կալեդոնիայի ղեկավարների մի մասը գործարք է կնքել այս բռնապետության հետ», – պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք խոսք է գնում Նոր Կալեդոնիայի ճգնաժամին Բաքվի միջամտության մասին։
Դարմանենը նշել է, որ չնայած միջամտելու փորձերին, Ֆրանսիայի իշխանությունները վերահսկում են իրավիճակը կղզում։











































