«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հայտնել է, թե ինչպիսի փոփոխություններ է կրել իր խաղը վերջին տարվա ընթացքում:
«Ինձ շատ են օգնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդական թիմի գլխավոր մարզչի հետ նախորդ դեկտեմբերին անցկացրած մարզումները: Նախկինում ինձ դուր էր գալիս ստանալ գնդակն ու ցուցադրել տրիբունաներին, թե ինչի եմ ընդունակ: Սակայն այժմ հասկանում եմ, որ խաղի վրա ազդելու նաև այլ միջոցներ կան:
Միշտ հաճույքով եմ հետևել ֆուտբոլիստներին, ովքեր սիրում են դրիբլինգ կիրառել, գոլային պահեր ստեղծել, գոլեր խփել: Ես փոխել եմ ֆուտբոլային մտածողությունս: Ֆուտբոլիստի այն տեսակը, որ ես ցանկանում եմ լինել այժմ, տարբերվում է նրանից, ինչպիսին ցանկանում եմ դառնալ ապագայում»,- Mirror-ը մեջբերում է Ռեշֆորդի խոսքերը:






































