Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարծիքով` «Ոսկե գնդակ»-ն արժանի է ստանալ իր թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Չեմ կարող ասել, թե Գրիզմանը կստանա «Ոսկե գնդակ»-ը: Չեմ կարծում, թե դա հնարավոր է: Անտուանը լավ է խաղում և արժանի է լինել առաջինների թվում:
Բայց ես կքվեարկեի Ռոնալդուի օգտին: Քրիշտիանուն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա գերազանց է գործում է խաղադաշտում: Ռոնալդուն արժանի է հաղթանակի»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:










































