Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում կայացած «Ուոթֆորդ»-ի հետ խաղում կրած պարտության մասին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ը երբեք չի արդարանում պարտությունների համար: Մենք ծանր շաբաթ ենք ունեցել և այժմ պատրաստվում ենք գալիք հանդիպումներին:
Պետք է դասեր քաղենք սխալներից, քրտնաջան մարզվենք և խաղադաշտ դուրս գանք արդեն նոր տեսքով», – ասել է Մատան:








































