«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն իր կարծիքն է հայտնել հարձակվող Գոնսալո Իգուաինի մասին, ով նախորդ ամռանը նեապոլիտանյան ակումբից Թուրինի «Յուվենտուս» է տեղափոխվել:
«Իգուաինը մեծագույն չեմպիոն էր: «Ռեալ»-ն այնքան ուժեղ ազդեցություն չէր ունեցել նրա վրա, որքան «Նապոլի»-ն: Մեր ակումբում ֆուտբոլիստները գործող անձիք են դառնում:
Ակնհայտ է, որ Նեապոլում խաղացողները բարելավում են խաղային որակները: Ընթացիկ մրցաշրջանում «Նապոլի»-ն հավասար խաղ է ցուցադրում և հզոր է նախ փոխկապակցված խաղով»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Դե Լաուրենտիսի խոսքերը:









































