Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է մրցաշարերի նախապատրաստության հոգեբանական կողմերի մասին:
«Ես փորձում եմ շեշտը դնել մրցաշարերի որակի, այլ ոչ թե քանակի վրա: Այդ է պատճառը, որ փորձում եմ գիտակցված քայլ կատարել մի ծածկից մյուսին:
Հաղթանակներ տանելով՝ կարողանում ես վերագտնել անհրաժեշտ վստահությունը: Երբ փորձ ես ձեռք բերում, սովորում ես ապրել հոգեբանական ճնշման ներքո: Փորձում ես պատրաստվել այնպես, որ լավ հանդես գաս գլխավոր մրցաշարերում»,- հայտարարել է ATP վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող մարզիկը: