Կրասնոդարի «Կուբան»-ի և Հայստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի գոլը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի առաջին տուրում լավագույնն է ճանաչվել:
Championat.com-ի վարկածով լավագույն գոլերի հնգյակում են նաև Լուիս Կաբալյերոյի («Կռիլյա Սովետով»), Անդրեյ Վորոնինի («Դինամո»), Լասինա Տրաորեի («Անժի») և Տինո Կոստայի («Սպարտակ») գոլերը:
«Կարևորն այն է, որ այդ գոլի և մեր թիմի դարպասապահի հիանալի խաղի շնորհիվ վաստակեցինք առաջին միավորն ընթացիկ առաջնությունում»,- ասել է Օզբիլիսը: