Լոնդոնի «Չելսի»-ն հայտարարել է, որ օգոստոսի 10-ին նախամրցաշրջանային մարզումների շրջանակներում վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի Վաշինգտոնում: Լոնդոնյան ակումբի մրցակիցը կլինի «Ռոմա»-ն:
«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ևս մեկ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ում: Բոլորս հիանալի մրցաշրջան ենք ակնկալում:
«Ռոմա»-ի դեմ հանդիպումը կդառնա առաջիկա մրցաշրջանի նախերգանքը»,- հայտնել է «Չելսի»-ի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը: