Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական էջում սկսվել է ամսվա լավագույն մարզչի կոչման քվեարկությունը:
Թեկնածուների ցուցակում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, «Մանչեսթեր Սիթի»-ն գլխավորող Խոսեպ Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն, ով ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ գլխավորել է Լոնդոնի «Չելսի»-ն և «Հալ Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մայք Ֆելանը:
Հավելենք, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 5-ին:





































