Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի «Լեգանես»-ի դեմ հանդիպման ոչ-ոքիից հետո Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն իր կարծիքն է հայտնել խաղի մասին: 1-ին տուրում մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել Պրիմերայի մյուս նորեկի` «Ալավես»-ին:
«Եթե «Ատլետիկո»-ն շարունակի խաղալ նույն ձևով, ապա ստիպված կլինենք պայքարել Պրիմերայում տեղը պահելու համար: Պետք է շտկենք իրավիճակը:
Ես նորմալ մարզավիճակում եմ: Փոքր-ինչ աշխատելու եմ արագության վրա: Պետք է քրտնաջան մարզվել` նախկին մարզավիճակը ձեռք բերելու համար»,- Goal-ը մեջբերում է Գրիզմանի խոսքերը:










































