«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը բավականաչափ խաղաժամանակ ստանալու հնարավորություն չունի:
«Չեմ ասում, թե անհնարին է, բայց շատ դժվար կլինի խաղադաշտում տեղ գտնել Շվայնշտայգերի համար, քանի որ թիմի կազմում են նաև Պոգբան, Էրերան, Ֆելաինի, Կերիկը և Շնեյդերլենը:
Երկու դիրքի համար 5 խաղացող ունենք, և դժվար է այնպես անել, որ Բաստիանը խաղալու հնարավորություն ստանա»,- Sky Sports-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:








































