Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է առաջարկներ կատարել իսպանական «Վալենսիա»-ին թիմի կենտրոնական պաշտպան Ֆլորան Մուսթաֆիի տրանսֆերի ձեռքբերման նպատակով:
Նշվում է, որ «Արսենալ»-ը նոր՝ 41 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ է կատարել «Վալենսիա»-ին:
Հաղորդվում է նաև, որ «Վալենսիա»-ի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել Մուսթաֆիից և բացասական պատասխան կտա «Արսենալ»-ի հերթական առաջարկին:
Հիշեցնենք, որ «Վալենսիա»-ն ավելի վաղ մերժել էր «Արսենալ»-ի 30 միլիոն եվրո արժողությամբ առաջարկը:







































