Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան կշարունակի հանդես գալ «բլանկոսներ»-ի կազմում:
Արգենտինացին գտնվում է մի շարք ակումբների, մասնավորապես, ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի ուշադրության կենտրոնում, սակայն «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը շարունակում է վստահել Դի Մարիային: Նշենք, որ ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում կորցրել էր իր օպտիմալ մարզավիճակը:
Նշենք, որ Դի Մարիայի՝ թիմում մնալու մյուս պատճառն այն է, որ «Ռեալ»-ը չի կարողացել գնել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարետ Բեյլի տրանսֆերը: