Դորտմունդի «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ ֆուտբոլստները հիանալի մարզավիճակում են գտնվում:
Ցորկը նշել է, որ շատերն էին զարմացել արձակուրդից հետո Յուրգեն Կլոպի սաների ֆունկցիոնալ պատրաստականության մակարդակից:
«Նախկինում կային ֆուտբոլիստներ, որոնք այդքան էլ մեծ ուշադրություն չէին դարձնում ֆիզիկական պատրաստականությանը: Բայց այդ ժամանակներն արդեն անցյալում են: Հիմա բոլորն են ցանկանում լավ մարզավիճակում լինել, և ֆուտբոլիստների մարզավիճակը զարմանք առաջացրեց»:
Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ Կլոպը արձակուրդ գնալուց առաջ ֆուտբոլիստներին ահատական հանձնարարություններ էր տվել, որոնք վերադառնալուն պես մարզչին պետք է ապացուցեին, որ կատարել են առաջադրանքը:










































