«Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան համաձայնության են հասել նախնական պայմանագրի շուրջ: Այդ մասին հայտնում է Sport. Es-ը: Պայմանագրի համաձայն` բրազիլացի ֆուտբոլիստը տարեկան 9 մլն եվրո կվաստակի:
Մինչև բանակցային գործընթացի ավարտը դեռևս շատ ժամանակ կա: ՊՍժ-ն չի ցանկանում հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից: Սակայն Սանդրո Ռոսելը խոստացել է անել ամեն հնարավորը` Տիագո Սիլվայի տրանսֆերի ձեռքբերման համար:
Հիշեցնենք` վերջերս ՊՍԺ-ի նախագահը հայտնել էր, որ ոչ մի դեպքում չի վաճառի Սիլվայի իրավունքները:





































