Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիա» հնարավորություն է տվել «Շախտյոր»-ին լինել ամառային տրանսֆերային շուկայի առաջատարների եռյակում:
Transfermarkt-ի տեղեկությունների համաձայն` «հանքափորներ»-ն արդեն 67.5 մլն եվրո են վաստակել և զիջում են միայն պորտուգալական «Պորտու»-ին:
Ամենաշատ վաստակած ակումբները`
«Պորտու» – Պորտուգալիա – 70 մլն եվրո
«Շախտյոր» – Ուկրաինա – 67.5
«Ատլետիկո» – Իսպանիա – 60
«Սանթոս» – Բրազիլիա – 57
«Բորուսիա Դ» – Գերմանիա – 43.4









































