Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Championat.com-ի հետ զրույցում մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դարտմունդի «Բորուսիա»:
«Այդ տեղափոխությունը հսկայական քայլ է առաջ: Հասկանում եմ, որ «Շախտյոր»-ը հզոր ակումբ է, բայց դժվար է համեմատել Ուկրաինայի և Գերմանիայի առաջնությունները: Ակնհայտ է, որ Գերմանիայի առաջնությունն ավելի ուժեղ է: Դա ոչ ոքի համար գաղտնիք չէ:
Ինչ վերաբերում է թիմի խաղաոճին, ապա ես կարծում եմ, որ Մխիթարյանն ամբողջովին համապատասխանում է Դորտմունդի «Բորուսիա»-ին: Բացի այդ, տվյալ դեպքում մեծ նշանակություն ունի նաև մարզիչը: Իմ կարծիքով Յուրգեն Կլոպն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Այն ֆուտբոլիստները, որոնք հնարավորություն են ստանում աշխատել նրա հետ, մեծ առաջընթաց են գրանցում:
Մխիթարյանի մասին կարելի է երկար խոսել, բայց նրա գլխավոր առանձնահատկությունը պրոֆեսիոնալիզմն է: Նա շատ աշխատասեր է և միշտ հասնում է իր նպատակներին: Հենրիխն իսկական պրոֆեսիոնալ է:
Նա ունի արագություն, դրբլինգ, ֆիզիկական լավ տվյալներ»,- հայտարարել է Մինասյանը:








































