Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն քննադատության է ենթարկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ու թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
Ռումենիգեի քննադատությունը վերաբերում է ակումբի և գլխավոր մարզչի դիրքորոշմանը` կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հարցում:
««Բավարիա»-ում երբեք նման բան տեղի չէր ունենա: Չեմ կարող հավատալ կատարվածին: Ապագայում ֆուտբոլիստները կմտածեն` «Յունայթեդ» տեղափոխությունից առաջ»,- Bild-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:










































