Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջողությամբ բուժզննում է անցել Դորտմունդի «Բորուսիա»-ում:
Kicker-ը տեղեկացնում է, որ գերմանական ակումբը «Շախտյոր»-ի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի վերջին մանրամասները:
«Շախտյոր»-ը Մխիթարյանի տրանսֆերի դիմաց կստանա 25 մլն եվրո, իսկ Մխիթարյանի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրվի:








































