Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը շնորհավորել է բրիտանացի թենիսիստ էնդի Մարեյին` «Ուիմբլդոն»-ի հաղթող դառնալու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչում Էնդին 6:4, 7:5, 6:4 հաշվով առավելության հասավ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
«Կարող եմ հաստատել, որ թագուհին անձամբ հաղորդագրություն է ուղարկել Էնդի Մարեյին»,- պալատաի ներկայացուցչի խոսքը մեջբերում է AP-ն:
Մարեյը «Ուիմբլդոն»-ի առաջին բրիտանացի չեմպիոնն է` սկսած 1936 թվականից, երբ հաղթող էր դարձել Ֆրեդ Փերին: Բրիտանացի թենիսիստը նվաճեց իր չորրորդ տիտղոսը` մրցաշրջանում և 28-րդը` կարիերայում:








































