Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ ժամանակներս կմեկնի Անգլիա՝ պայմանագիր ստորագրելու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Այս մասին տեղեկացնոըմ է Sky Sports-ը:
23-ամյա ֆրանսիացին արձակուրդի վերջին օրերն անցկացրել է Լաս-Վեգասում՝ Ֆրանսիայի հավաքականում և «Յուվենթուս»-ում իր թիմակից Պատրիս Էվրայի հետ: Այդ ժամանակահատվածում նրա գործակալ Մինո Ռայոլան մանչեսթերյան ակումբի հետ համաձայնեցրել է պայմանագրի վերջին մանրամասները:
Պարբերականի փոխանցմամբ՝ տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարվելու է մինչև Պրեմիեր լիգայի 2016/17թթ մրցաշրջանի մեկնարկը՝ օգոստոսի 13-ը: Գործարքի արժեքը գնահատվում է 120 մլն եվրո:
Բախորդ մրցաշրջանում Պոգբան «Յուվենթուս»-ի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ խփելով 10 գոլ ու կատարելով 12 գոլային փոխանցում:









































