«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացասաբար է արտահայտվել ամառային մրցաշարերի մասին:
Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթի»-ն առավելության է հասել Դորտմունդի «Բորուսիա»-ի ժամանակ:
«Չեմ սիրում բողոքել, բայց մենք սպանում ենք խաղացողներին: Ի սկզբանե ես կցանկանայի ավելի շատ ժամանակ ունենալ, ավելի շատ ստուգողական հանդիպումներ անցկացնել:
Սակայն Եվրոպայի առաջնությունն այնքան ուշ ավարտվեց, իսկ նոր մրցաշրջանի մեկնարկն այնքան մոտ է, որ պետք է կարողանալ ադապտացվել: Մենք պետք է մեկնենք Չինաստան, ԱՄՆ, Ավստրալիա: Հանգստանալու ժամանակ չունենք»,- Daily Mail-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:










































