Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն Boxing Scene-ի հետ զրույցում անդրադարձել է իր ծրագրերին:
«Կան օրինակներ, երբ կրտսեր եղբայրը կրկնում է ավագ եղբոր քայլերը: Դա վերաբերում է նաև սպորտին, որտեղ ձգտել եմ հասնել այպիսի հաջողություններին, ինչպիսին Վիտալին: Անգամ փորձել եմ հասնել ավելիին:
Այս պահին ես մարզիկ եմ: Սպորտն ու քաղաքականությունը կապված են: Այս պահին ծրագրում եմ կարիերա սկսել կարիերայի ավարտից հետո: Երբ հրաժեշտ տամ սպորտին, կխոսեմ ծրագրերիս մասին:
Քաղաքականությամբ չեմ զբաղվելու: Շատ բան ասել չեմ կարող, որպեսզի հետաքրքրություն պահպանեմ»,- ասել է Կլիչկոն: