«Կորինտիանս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն այսօր բուժզննում կանցնի «Տոտենհեմ»-ում: Հայտնում է BBC-ն:
24-ամյա ֆուտբոլիստը կհանդիպի լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի և նախագահ Դենիել Լևիի հետ, որից հետո բուժզննում կանցնի:
Բուժզննումից հետո Պաուլինյոն պետք է պաշտոնապես ներկայացվի որպես «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ: Դրանից հետո կիսապաշտպանը կարճատև հանգստի կմեկնի, քանի որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում հաղթանակից հետո դեռ չի հասցրել վերականգնել ուժերը:









































