Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգզը, ով դարձել է խաղացող-մարզիչ, վստահ է, որ կարող է թիմին օգտակար լինել նաև մարզչի պարտականություններ կատարելով:
«Մեծ պատիվ է ինձ համար լինել խաղացող-մարզիչ: Ցանկանում եմ հսկայական փորձս փոխանցել «Յունայթեդ»-ի ֆուտբոլիստներին:
Գաղտնիք չէ, որ մարզչական դասընթացների եմ հաճախել: Անհամբեր սպասում եմ Դեյվիդ Մոյեսի գլխավորած մարզչական շտաբում աշխատանքի մեկնարկին»,- հայտարարել է Գիգզը:









































