Ինչպես արդեն տեղեկացրել էինք Աղվան և Վոլոդյա Պապիկյանները վարձավճարով հանդես կգան «Փյունիկ»-ում:
Եղբայրները պայմանագիր են կնքել թիմի հետ՝ Մակեդոնիա մեկնելուց առաջ: Ֆուտբոլիստները ստացել են 17 և 14 համարների մարզահագուստները:
Նշենք, որ Աղվանն արդեն իսկ իրավունք ունի մասնակցել թիմի առաջիկա հանդիպմանը և հայտավորված է «Տետեքս»-ի դեմ խաղին:
Իսկ Վոլոդյան, ով վնասվածքից հետո վերականգնման ավարտական փուլում է, թիմի հետ չի մեկնել Մակեդոնիա: Այդ մասին տեղեկացնում է «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:







































