Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին:
Դորտմունդյան ակումբից արդեն հեռացել է Մարիո Գյոտցեն: Ակումբը կարող է զրկվել նաև Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններից: «Բորուսիա»-ն առայժմ երկու նորեկ ունի՝ Սոկրատիս Պապաստատոպուլոսն ու Պյեր-Էմերիկ Օբոմեյանգը:
«Արդեն կողմնորոշվել ենք, թե ինչպիսի ֆուտբոլ ենք ցուցադրելու հաջորդ մրցաշրջանում: Հնարավոր չէ բոլոր ծրագրերն իրականացնել մեկ օրվա ընթացքում: Հարկ լինելու դեպքում կարող ենք նաև սպասել: Բայց պետք է նշեմ, որ ինձ գոհացնում է ներկայիս կազմը»,- հայատարարել է Կլոպը:








































