«Ինտեր»-ի հարձակվող Անտոնիո Կասանոն կշարունակի կարիերան «Պարմա»-ում: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` կողմերն արդեն համաձայնեցրել են հարձակվողի տեղափոխության բոլոր մանրամասները: Առաջիկա օրերին այդ մասին կհայտարարվի պաշտոնապես:
30-ամյա ֆուտբոլիստի փոխարեն Միլան կտեղափոխվի 21-ամյա հարձակվող Իսակ Բելյոֆոդիլը, ով նախորդ մրցաշրջանում անցկացրած 33 հանդիպումներում 8 գոլ է հեղինակել:









































