Դորտմունդի «Բորուսիա»-ի տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն խոսել է թիմի կազմի համալրման նախագծերի մասին՝ նշելով, որ այդ նպատակով ղեկավարությունը 50 մլն եվրո կհատկացնի:
««Բորուսիա»-ն պատրաստ է թիմի կազմի համալրման նպատակով 50 մլն եվրո հատկացնել: Սակայն դա չի նշանակում, որ աշխատանքը տրանսֆերային շուկայում նոր է մեկնարկում: Մենք վաղուց ենք առանձնացրել այն ֆուտբոլիստներին, ում ցանկանում ենք տեսնել մեր թիմում:
Մենք պաշտոնապես կտեղեկացնենք բոլորին մեր նոր ձեռքբերումների և նպատակների մասին»,- Վացկեին մեջբերում է sport1.de-ն:









































