Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինա»-ի հարձակվող Ստևան Յովետիչի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է AS-ը:
22-ամյա հարձակվողի տեղափոխության դիմաց «Արքայական ակումբ»-ը պատրաստ է 22 մլն եվրո վճարել: Հիշեցնենք, որ չերնոգորացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Թուրինի «Յուվենթուս»-ը, բայց «մանուշակներ»-ը 2 անգամ մերժել են Իտալիայի գործող չեմպիոնի առաջարկը:
Հավելենք, որ Յովետիչն անցած մրցաշրջանում «Ֆիորենտինա»-ի կազմում Ա Սերիայում անցկացրել է 31 խաղ՝ խփելով 13 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում:









































