Բրազիլիայում ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկությունը: Մրցաշարի եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Իսպանիայի ընտրանու նկատմամբ` երրորդ անգամ դառնալով Կոնֆեդերացիաների գավաթակիր:
Բրազիլացիներին հաջողվեց արագ գոլ խփել: Հանդիպման երկրորդ րոպեին Ֆրեդը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտից մեկ րոպե առաջ Նեյմարը խփեց իր թիմի երկրորդ գոլը: 47-րդ րոպեին Ֆրեդը կրկին գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը ` դառնալով դուբլի հեղինակ:
Քիչ անց Սերխիո Ռամոսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը: Իսկ 68-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Խերարդ Պիկեն: Բրազիլիայի հավաքականը ընդհատեց Իսպանիայի ընտրանու հաղթանակների շղթան: Իսպանացիները պարտություն չէին կրել նախորդ 29 խաղերում:








































