Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է նույն թիմում հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի հետ:
« «Բարսելոնա»-ի խաղաոճն ու ֆուտբոլիստների խաղամակարդակն այս թիմը կատարյալ են դարձնում աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տեղափոխության համար:
Ռունին իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկն է: Նա աշխարհի ամենատաղանդավոր և տեխնիկապես լավ պատրաստված խաղացողներից մեկն է:
Անկասկած, նա կարող է հզորացնել «Բարսելոնա»-ն: Երազում եմ նույն թիմում հանդես գալ նրա հետ»,- հայտարարել է Նեյմարը:








































