Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Նոլիտոն խոսել է «Եվրո 2016»-ի 1/8 եզրափակչի՝ Իտալիայի հետ խաղի մասին:
«Իսպանիայի հավաքականը հարգում է իր յուրաքանչյուր մրցակցի: Մենք ամենայն լրջությամբ ենք մոտենում Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը:
Իհարկե, մեզ բարդ հանդիպում է սպասվում, սակայն այս հանդիպման ելքը կախված է միայն մեզանից», – ասել է Նոլիտոն:







































