Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը մերժել է «Մանչեսթեր Սիթի»-ի՝ Տոնի Կրոսի տրանսֆերը վաճառելու առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է ABC պարբերականը։
Կրոսին իր թիմում ցանկանում է տեսնել հատկապես մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Իսպանիայի Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Կրոսն անցկացրել է 32 խաղ, խփել 1 գոլ ու կատարել 10 գոլային փոխանցում։











































