Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Եվրոպայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակչի Իսլանդիայի հետ հանդիպման մասին:
«Իսլանդացիները կարող են լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար: Խմբային փուլում նրանք ապացուցեցին, որ կարող են անել ավելին, քան նրանցից սպասում են:
Անգլիայի հավաքականը պատրաստ է ցանկացած իրավիճակի: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում 11 մետրանոց հարվածների իրացմանը, քանզի մեծ է հավանականությունը, որ «Եվրո 2016»-ում ստիպված կլինենք ինչ որ հանդիպման ելքը վճռել 11 մետրանոցներով», – ասել է Ռունին:








































