Marca-ի տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբն առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարի, որ Ալկանտարան լքում է «Կամպ Նոու»-ն: 22-ամյա կիսապաշտպանը որոշել է տեղափոխվել այն ակումբ, որտեղ երաշխավորված կլինի իր տեղը հիմնական կազմում:
Նշվում է, որ ֆուտբոլիստը տրանսֆերային առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, որը պատրաստ է 18 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք` ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 80 մլն եվրո է կազմում: Սակայն պայմաններից մեկի համաձայն` այն կարող է նվազել և հասնել 18 մլն-ի, քանի որ Տիագոն չի ընդգրկվել թիմի հիմնական կազմում:
Ալկանտարայի ծառայություններով են հետաքրքրված նաև Մյունխենի «Բավարիա»-ն և անձամբ Խոսեպ Գվարդիոլան:








































