Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ն միացել է Լեհաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի համար մղվող պայքարին:
Նշվում է, որ «քաղաքայիններ»-ը պատրաստ են 30 մլն եվրո վճարել գերմանական ակումբին:
Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություեններով հետաքրքրվում էր նաև Մյունխենի «Բավարիա»-ն, իսկ «Բորուսիա»-ն ավելի վաղ պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել:
Ակումբը նշում էր, որ Լևանդովսկին 2013/14թթ մրցաշրջանն անցկացնելու է «Բորուսիա»-ում:










































