Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը կոչ է արել բոլորին հարգանքով վերաբերվել Իտալիայի և Ուրուգվայի ընտրանիներին: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը: Տորեսը նման կերպ է արձագանքել, երբ իրեն հարցրել են՝ ինչ է մտածում Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության եզրափակիչում կայանալիք Իսպանիա – Բրազիլիա հանդիպման մասին:
«Այժմ մենք մտածում ենք Իտալիայի ընտրանու մասին: ՀԱՀ-ում կայացած Մունդիալի ժամանակ ևս բոլորը խոսում էին նման եզրափակչի մասին: Արդյունքում՝ այդպես չեղավ: Պատրաստվում ենք քայլ առ քայլ առաջ շարժվել և չկրկնել անցյալի սխալները:
Այդ եզրափակչի մասին շատերն են երազում, սակայն թե՛ մենք, թե՛ Բրազիլիայի հավաքականը պետք է հարգանք ցուցաբերենք Իտալիայի և Ուրուգվայի ընտրանիների հանդեպ: Իտալացիների դեմ կիսաեզրափակիչ խաղի ժամանակ մենք սխալվելու իրավունք չունենք»,- հայտարարել է Տորեսը:







































