Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը իր կարծիքն է հայտնել իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման լուրը:
«Այն, ինչ մենք գիտեք Անչելոտիի՝ խաղն ընկալելու կերպի մասին, թույլ է տալիս ենթադրել, որ նա կարող է լինել այն մասնագետը, որին ցանկանում են տեսնել «Ռեալ»-ում:
Բայց դա միայն ենթադրություն է: Իրականում դժվար է ասել՝ «Ռեալ»-ում ինչի կարող է հասնել Անչելոտին»:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ առաջիկա չորեքշաբթի օրն Անչելոտին պաշտոնապես կներկայացվի որպես «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ:






































