«Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարող է գլխավորել «Միլան»-ը: Չիլիացի մասնագետը հայտարարել է, որ ցանկանում է աշխատել Ա Սերիայում:
«Ռոսսոներիներ»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կրիստիան Բրոկիի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը:
Առաջիկա օրերին Պելեգրինին Իտալիա կմեկնի՝ «Միլան»-ի հետ բանակցություններն ավարտելու համար:










































