Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Բակարի Սանյան, ով երկար տարիներ հանդես է եկել Լոնդոնի «Արսենալ»-ի կազմում, կարծում է, որ Անգլիայի ազգային հավաքականը Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը մոտեցել է բավականին հզոր կազմով:
«Անգլիայի ազգային հավաքականին լուրջ մրցակից եմ համարում Ֆրանսիայի համար: Ինչպես մեր դեպքում, Անգլիայի ընտրանու կազմում ևս հավաքված են երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր երկար ճանապարհ կարող են անցնել այս մրցաշարում:
Կարծում եմ՝ սա վերջին ժամանակների լավագույն Անգլիայի հավաքականն է», – ասել է Սանյան:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի առաջին հանդիպումը կկայանա ուրբաթ՝ Ֆրանսիայի և Ռումինիայի հավաքականների մասնակցությամբ:







































