Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու դեպքում` Կառլո Անչելոտիի տարեկան աշխատավարձը 7-8 մլն եվրո կկազմի:
«Արքայական ակումբ»-ը և իտալացի մասնագետը պաշտոնապես համաձայնագիր կստորագրեն, հավանաբար, հուլիսի 2-ին, ինչը կապված է Իսպանիայում հարկային օրենսդրության մեջ կատարվելիք փոփոխությունների հետ:
Անչելոտին և «Ռեալ»-ը համաձայնեցրել են գրեթե բոլոր հարցերը: Ակումբի և մարզչի բանակցությունները մոտենում են ավարտին:





































