Saturday, 20 06 2026
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում

Ռուբեն Հայրապետյանն անում է ամեն ինչ, որ ես հանդես գամ եվրոպական ավելի լավ ակումբում. Հենրիխ Մխիթարյան. Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում դիմել է երկրպագուներին:

«Հարգելի երկրպագուներ

Իհարկե շնորհակալ եմ բոլորիցդ, որ հետաքրքրված եք իմ ֆուտբոլային գործերով, բայց ուզում եմ ձեզ խնդրել որ ոչ միայն չանեք անհարկի մեկնաբանություններ, այլև կանխեք բոլոր նրանց, ովքեր անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով թյուրիմացություններ են ստեղծում:

Մի քանի օր է անընդհատ տարբեր լրատվամիջոցների լուրերում, ֆորումներում ու ֆեյսբուքում կարդում եմ տեղեկություններ, որոնց մասին ես անգամ լուր չունեմ, բայց նշվում են, որ դրանք իբր հավաստի աղբյուրներից են կամ իմ ակումբին ու Եվրոպական այլ ակումբների մոտ կանգնած իրենց աղբյուրներից:

Ես հավատացնում եմ, որ այդպիսի աղբյուրներ ոչ ոք չունի և դրանք պատահական մեկնաբանություններ են:

Շատ են նաև գրվածքներ, որոնք վերաբերվում են մարդկանց, ովքեր տարիներ շարունակ շատ լուրջ ներդրում են ունեցել իմ կայացման գործում: Հատկապես ուզում եմ նշել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն մարդն է, ով միշտ ամեն ինչ արել է, որ ես հանդես գամ բարձրագույն ակումբներում, խաղամ լավ ֆուտբոլ և օգուտ տամ Հայաստանին ու իմ ժողովրդին և հիմա էլ Ռուբեն Հայրապետյանն անում է ամեն ինչ, որ ես հանդես գամ Եվրոպական ավելի լավ ակումբում: Ես միշտ և այսօր էլ շատ լավ հարաբերություններ ունեմ Ռուբեն Հայրապետյանի հետ և ՀՖՖ նախագահը ոչ մի կապ չունի տարբեր լուրերում նշվող տեղեկությունների հետ:

Իմ տրանսֆերային գործերով զբաղվում է իմ պաշտոնական գործակալը: Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, չեմ հետաքրքրվում իմ գործակալի և իմ ակումբի գործերով: Ես պաշտոնական պայմանագիր ունեմ իմ ակումբի հետ և կատարում եմ իմ պարտականությունները: Եթե կայանա որևէ գործարքի մասին համաձայնություն ակումբների միջև, ես այդ ժամանակ միայն կտեղեկանամ գործարքի մանրամասներին և կտամ իմ համաձայնությունը կամ` չեմ տա, եթե այն ինձ չբավարարի: Այժմ ես արձակուրդում եմ, շարունակում եմ հանգստանալ և գտնվում եմ Փարիզում:

Ռուսական և անգլիական տարբեր լրատվամիջոցներ փորձում են ինչ որ խնդիրներ լուծել, կամ իմ գործողություններից փորձում են ին որ եզրակացություններ անել: Այն օրերին, երբ գրում էին, որ ես մեկնել եմ բուժզննում անցնելու, ես այդ ժամանակ Երևանում էի: Կամ ինձ տեսնելով Վիեննայի օդանավակայանում գրել էին, որ ես մեկնել եմ Ավստրիա և սպասում եմ ինչ որ բանի, բայց ես Վիեննայով մեկնում էի Փարիզ և քույրիկիս էի ճանապարհում Ժնև` աշխատանքի:

Ես այս ընթացքում չեմ ուզեցել որև լրատվամիջոցի հետ շփվել, որովհետև ես չեմ կարող մեկնաբանել բաներ, որոնցից ես տեղեկություն չունեմ:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքում կան կանոններ և ես պարտավոր եմ դրանք հարգել:

Խոստանում եմ, որ իմ ֆուտբոլային գործերի հետ ձեզ անպայման առաջինը կտեղեկացնեմ կամ իմ էջի կամ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի միջոցով:

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին: Հուսով եմ կարողացա ամեն ինչ ասել ձեզ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում