«Միլան»-ը շարունակում է բանակցել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ` հարձակվող Կառլոս Տևեսի տրանսֆերի շուրջ:
Անգլիական ակումբը հնարավորություն է տվել «ռոսսոներիներ»-ին ձեռք բերել Արգենտինայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը մինչև հունիսի 30-ը: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Տեղեկությունների համաձայն` եթե «Միլան»-ը չօգտագործի այդ իրավունքը, հավանական է, որ Տևեսը «Յուվենթուս» տեղափոխվի, որը պատրաստ է տարեկան 5.5 մլն եվրո վճարել նրան:








































