Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 21-ից 27-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հանքավանում:
ՀՖՖ մամլո ծառայության տեղեկացմամբ՝ հավաքականի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:
Մասնավորապես, թիմ է հրավիրվել Սոֆիայի «Օսկար» ակումբի դարպասապահ Էդուարդ Մետչիկյանը: Միաժամանակ, «Բանանցի» կիսապաշտպան Նաիրի Մինասյանը չի մասնակցի հավաքին վնասվածքի պատճառով:










































